Մանչինի. Լավ կլիներ` այս խաղը չկայանար
11/12/2013 21:11

Նմանատիպ
«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակը և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի նվաճումը:
«Ավելի լավ կլիներ, եթե այս խաղը չկայանար: Մենք տեսնում էինք, որ պայմանները վատն էին, կարող էին վնասել ֆուտբոլիստներին. դրա համար էլ պետք չէր խաղալ:
Բայց ամեն դեպքում մենք խաղադաշտ դուրս եկանք և հաղթանակի համար արեցինք ավելին, քան «Յուվենտուսը»: Բարդ էր, սակայն մենք հաղթեցինք և ուրախացրեցինք մեր երկրպագուներին»,-Մանչինիի խոսքերը մեջբերել է Sky Italia-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում