Կրիշտիանու Ռոնալդուի խախտումը և կարմիր քարտը (տեսանյութ, շարժանկար)

Կրիշտիանու Ռոնալդուի խախտումը և կարմիր քարտը (տեսանյութ, շարժանկար)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկ Բիլբաո»-«Ռեալ» (1:1) հանդիպման 75-րդ րոպեին գլխավոր մրցավար Այսա Գամեսի կողմից արժանացավ կարմիր քարտի` Գուրպեգիի նկատմամբ կանոնները խախտելու համար: Եթե որակազրկումը չավելանա, ապա Ռոնալդուն բաց կթողնի միայն «Վիլյառեալի» դեմ հանդիպումը:

Հավելենք`Infostrada-ի փոխանցմամբ` պորտուգալացին կարիերայի ընթացքում 8 անգամ է արժանացել կարմիր քարտի. 4 անգամ «Ման. Յունայթեդի» կազմում, 4 անգամ` «Ռեալի»: Պորտուգալիայի հավաքականի խաղերի ժամանակ Ռոնալդուին չեն հեռացրել խաղադաշտից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում