ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Նմանատիպ
Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետևություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում Ռուսաստանի դերակատարության մասին հարցին։
«Մենք բոլորս գիտենք, որ դա աբսուրդ է, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, եւ Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթն է զարգացնում: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի համար, այլեւ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետեւություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը:
Տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որեւէ փուլում այս խոսակցությունը տեղի չի ունեցել: Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր բանակցություններում, հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որեւէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,-հայտարարել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում