ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
25/01/2023 12:36
Նմանատիպ
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:
Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։
Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։
Խոշոր հարկատուների տասնյակն այսպիսի տեսք ունի․
4․ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»
5․ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ
6․«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»
7․«Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ
8․«Ջեյ թի այ Արմենիա»
9․«Սի փի էս էներջի գրուպ»
10․«ՄՏՍ Հայաստան»
Խոշոր 1000 հարկատուների ամբողջական ցուցակը հասանելի է այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում