Հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից

Հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից

Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներ կատարող հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Լուր ունեմ, որ հայ փրկարարները մի թուրք երեխայի են դուրս բերել փլատակների տակից, որն առողջ էր»,–ասել է նա։

Հայ փրկարարներն աշխատում են նաև Սիրիայի Հալեպի երկրաշարժի գոտում։

Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում