Պայթյուններ Կիևում․ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
10/02/2023 13:13
Նմանատիպ
Կիևում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում և Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներում պայթյուններ են որոտացել։
Այս մասին տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները՝ նշելով, որ երկրի ողջ տարածքով օդային տագնապ է հայտարարված։
Ուկրաինայի տարբեր շրջանների վարչակազմեր նույնպես տեղեկացնում են, որ գտնվում են հրթիռակոծման տակ։ Նման լուրեր են ստացվել Կիրովոգրադի, Օդեսայի, Պոլտավայի շրջաններից, Կրիվոյ Ռոգից և Կրեմենչուգից։ Իր հերթին «Ուկրէներգո»-ն հայտնում է, որ ռուսական հարվածների թիրախում էներգետիկ համակարգի ենթակառուցվածքներն են։
Հիշեցնենք՝ ռուսական կողմն ուկրաինական էներգահամակարգի օբյեկտներին հարվածում է դեռևս հոկտեմբեր ամսից սկսած, այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը պայթեցրել է Ղրիմի կամուրջը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում