Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի թեման փակ է մեզ համար. ՌԴ ԱԳՆ

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի թեման փակ է մեզ համար. ՌԴ ԱԳՆ

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու թեման փակ է Ռուսաստանի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի թեմային, ապա, ինչպես գիտեք, այն փակ է մեզ համար»,- ասել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին առաջ Ճապոնիայի արտգործնախարար Եսիմաս Հայսին հայտարարել է, որ իր երկիրը նախկինի պես մտադիր է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդ որում, վերջինս նաև հավելել է, որ Ճապոնիայի դիրքորոշումը չի փոխվել և որ փաստաթղթի ստորագրումը հնարավոր կլինի միայն Հարավային Կուրիլների խնդրի կարգավորումից հետո։

Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչ օրս չեն կարողանում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պատճառը Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիների պատկանելության շուրջ երկու երկրների միջև առաջացած վեճն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում