Թուրքիայում ձերբակալություններ են սկսվել

Թուրքիայում ձերբակալություններ են սկսվել

Թուրքիայում սկսել են ձերբակալել անձանց, ովքեր ենթադրաբար մեղավոր են երկրաշարժի արդյունքում փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների մեջ։ Այսպես, Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել, հայտնում են թուրքական աղբյուրները։

Հիշեցնենք, փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում ավելի քան 20 հազար քաղաքացի է զոհվել։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն փլատակներում ողջ մնացած մարդկանց գտնելու շանսերը հետզհետե նվազում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում