«Շնորհակալություն Հայաստան». Թուրք դիվանագետը հայերեն գրառում է արել
Նմանատիպ
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել:
«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», – գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:
Ermenistan'ın ikinci parti yardımlarını içeren TIR'ların kapıları Adıyaman'daki yardım kabul ekiplerimizce,depremzedeleri ziyaret etmek üzere bölgeye gelen Ermenistan Dışişleri Bakanı Sayın Ararat Mirzoyan'ın nezaretinde açıldı. Teşekkürler Ermenistan. շնորհակալություն Հայաստան pic.twitter.com/M1r6KSAPbu
— Serdar KILIÇ (@serdarkilic9) February 15, 2023
Մեկ այլ գրառման մեջ էլ նա նշել է, որ Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին:
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է: Երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին», – գրել է թուրք դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում