Ճգնաժամ Tesla-ում. ԱՄՆ-ում հետ է կանչվել 362․000 էլեկտրամոբիլ
Նմանատիպ
Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչել ավելի քան 362,000 էլեկտրամոբիլ՝ Full Self-Driving (FSD) Beta ծրագրակազմը թարմացնելու նպատակով։
Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարեց Telsa-ի էլետրամոբիլներում հայտնաբերված թերության մասին, ըստ որի, վերջինիս վարորդների աջակցության համակարգը պատշաճ կերպով չի հետևում երթևեկության անվտանգության օրենքներին և կարող է վթարների պատճառ դառնալ:
«Tesla-ի ծրագրակազմը թույլ է տալիս էլեկտրամոբիլին գերազանցել արագության սահմանաչափերը, խաչմերուկներով անցնել անօրինական կամ անկանխատեսելի կերպով, ինչը մեծացնում է վթարի վտանգը»,- նշել է NHTSA-ն։
Ի պատասխան՝ Tesla-ն հայտարարել է, որ ընդունելի չէ NHTSA-ի վերլուծությունը, սակայն, ի վերջո, համաձայնել է շուկայից հետ կանչել էլեկտրամոբիլները:
Հետկանչը ներառում է 2016-2023 Model S և Model X, 2017-2023 Model 3 և 2020-2023 Model Y էլեկտրամոբիլներ, որոնք հագեցած են FSD Beta ծրագրային ապահովմամբ:
Խնդիրը նաև հասել է ԱՄՆ սենատ. ամերիկացի սենատորներ Էդ Մարկին և Ռիչարդ Բլումենթալը հայտարարել են, որ հետկանչն «ուշացած է»՝ հավելելով, որ Tesla-ն վերջապես պետք է դադարի գերագնահատել իր մեքենաների իրական հնարավորությունները:
Այս ամենին արձագանքել է նաև Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը՝ հայտարարելով, որ «հետկանչ» տերմինի օգտագործումը ծրագրային ապահովման թարմացման համար ուղղակի սխալ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում