Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել

Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել

Փետրվարի 20-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»:

Նախքան օրակարգի հարցին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է  շարժման 35-ամյակին նվիրված  շնորհավորական ուղերձը:

«Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ» խորագրով հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Վահրամ Բալայանը:

Հայտարարությունը ընդունվել է միաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում