Մոսկվան զգուշացնում է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային Մերձդնեստրում արկածախնդրության չդիմել
Նմանատիպ
Մոսկվան նախազգուշացնում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Ուկրաինային Մերձդնեստրում արկածախնդրության չդիմել։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը ուկրաինա-մերձդնեստրյան սահմանի մոտ արձանագրել է ռազմական ուժի և տեխնիկայի աճ։
«Մենք զգուշացնում ենք ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և նրանց ուկրաինացի հովանավորյալներին հերթական արկածախնդիր քայլերից»,- ասել են դիվանագետները։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ իրենք կողմ են ցանկացած հարց քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելուն։ Սակայն, ինչպես ընդգծել է ԱԳ նախարարությունը, ոչ ոք չպետք է կասկածի, որ Կիևի կողմից սադրանքի դեպքում ՌԴ Զինված ուժերը համարժեք պատասխան կտան և կպաշտպանեն հայրենակիցներին, խաղաղապահ զորախմբին և ռազմական պահեստները Մերձդնեստրում։
«Ցանկացած գործողություն, որը վտանգ է ներկայացնում նրանց անվտանգությանը, կդիտարկվի, համաձայն միջազգային իրավունքի, որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»,- եզրափակել է ԱԳՆ-ն։
Մերձդնեստրը, որի բնակիչների 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ վախենալով, որ հանրապետությունը ազգայնականության ալիքի վրա կմիանա Ռումինիային։ 1992 թվականին խնդիրը ուժով լուծելու Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից հետո տարածաշրջանը գործնականում դարձավ Քիշնևի կողմից չվերահսկվող տարածք։ Հակամարտության գոտում խաղաղության հաստատումն ապահովվում է միացյալ խաղաղապահ ուժերի կողմից, ներառյալ ռուսական զորքերի աշխատանքային խումբը, 14-րդ համակցված բանակի իրավահաջորդը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո անցել է Ռուսաստանի իրավասության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում