Սերգեյ Լավրով. Լաչինի միջանցքում անցակետի ստեղծում չի նախատեսվում
28/02/2023 14:28
Նմանատիպ
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությանը, որը երաշխավորում է մարդասիրական և քաղաքացիական ապրանքների, ինչպես նաև քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։
«Այս նպատակին Մոսկվան հասնում է առաջին հերթին ռուս խաղաղապահների միջոցով։ Միջանցքը չի նախատեսում որևէ տիպի անցակետերի ստեղծում, սակայն տեխնիկական միջոցներով հնարավոր է ապացուցել, որ ճանապարհն օգտագործվում է իր վերոնշյալ նպատակների համար»,-հայտարարել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում