Երևանի փոխքաղաքապետը կալանավորվել է

Երևանի փոխքաղաքապետը կալանավորվել է

Երևանի փոխքաղաքապետ, նախկինում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է։

Դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Սիմոնյանը մեղադրվում է Covid 19-ի համավարակի դեմ իրականացված պետական կանխարգելիչ միջոցառումների ժամանակ հափշտակություններ կատարելու մեջ։ Ըստ  Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ Գևորգ Սիմոնյանը, ունենալով  «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ի հետ քավոր-սանիկական և նախկինում գործնական հարաբերություններ, բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է խարդախ գործողություններ, որի արդյունքում հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ գումար:

Պաշտոնյայի կալանավորման առնչությամբ հայտարարությամբ է հանդես ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով Covid 19-ի համավարակի բռնկման ժամանակ եղել է Հայաստանի Առողջապահության նախարարը և ում օգնականն է եղել կալանավորված Գևորգ Սիմոնյանը։

«Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչո՞ւ լավ չի աշխատում պետական ապարատը… Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Շարունակելի…»,-գրել է Արսեն Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում