Նախագահն ընդունել է ՀՀ Կառավարության հրաժարականը և այլ հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին, տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, որոշել է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
Այսօր Նախագահը նաև այլ հրամանագրեր է ստորագրել: Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մաuը, Ս.Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի oգնականի պաշտոնից:

Հանրապետության նախագահի մեկ այլ կարգադրությամբ վաղաժամկետ դադարեցվել են Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի լիազորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում