Meta-ն 10 հազար աշխատակցի կկրճատի
16/03/2023 04:57
Նմանատիպ
Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հայտարարել է 10 հազար աշխատատեղ կրճատելու պլանների մասին:
Սա կլինի զանգվածային կրճատումների երկրորդ ալիքը տեխնոլոգիական հսկայի կողմից, որն անցյալ տարվա նոյեմբերին աշխատանքից հեռացրել է 11,000 աշխատակցի:
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ կրճատումները՝ որպես արդյունավետ տարվա մաս, կոշտ կլինեն:
Նա աշխատակիցներին հայտնել է, որ բացի 10,000 աշխատատեղերի կրճատումից, ընկերությունում 5000 թափուր աշխատատեղ կմնա չլրացված:
Հաղորդագրության մեջ Ցուկերբերգն աշխատակիցներին ասել է, որ կարծում է, որ ընկերությունը տուժել է 2022 թվականին, երբ բախվել է եկամուտների կտրուկ անկման հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում