Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել
16/03/2023 17:22
Նմանատիպ
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու Դատախազության բողոքը։ Times.am-ի տեղեկություններով Գ. Խաչատուրովն արդեն գտնվում է կալանքի տակ։
Հիշեցնենք՝ առաջին անգամ Գրիգորի Խաչատուրով ձերբակալվել է սույն թվականի փետրվարի 20-ին։ Գեներալի փաստաբանները բողոքարկել էին նրան ձերբակալելու որոշումը։ Փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Խաչատուրովին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը: Նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։ Սակայն Դատախազությունից հայտնել էին, որ բողոքարկելու են հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Արդյունքում, այսօր Դատախազությունը ստացավ իր ցանկալի արդյունքը, և հիմա Գրիգորի Խաչատուրովը կրկին կալանքի տակ է։
Նշենք, որ գեներալի փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում