Twitter-ի արժեքը կիսով չափ նվազել է
Նմանատիպ
Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցներին առաջարկել է մոտ 20 միլիարդ դոլարի պարգևատրում բաժնետոմսերի տեսքով: Դա 44 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության ընդհանուր գնի մոտ կեսն է։
«Սա վկայում է այն մասին, թե որքան է ընկել ընկերության արժեքը գործարքից հետո»,- գրում է The Information պարբերականը։
Twitter-ն ու Մասկը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
2022 թվականի հոկտեմբերի 27-ին ձեռնարկատերը 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքեց Twitter-ը գնելու համար: Դրանից անմիջապես հետո նա աշխատանքից ազատել է ընկերության ղեկավարության մի շարք անդամների, այդ թվում՝ գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին։ Ինչպես հետևում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում տեղադրված փաստաթղթերից, Մասկը ցրել է նաև տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Twitter-ի եկամուտը նախորդ տարվա դեկտեմբերին նվազել է մոտ 40%-ով այն բանից հետո, երբ գովազդատուները չեն համագործակցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում