Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International
Նմանատիպ
Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է արձանագրել։ «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մի պարբերություն հենց այդպես է վերնագրվել։
Զեկույցում նշվում է, որ անցած տարվա հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսգրքում, ինչը հեշտացնում է հանրային դիմադրության և բնապահպանական մտահոգությունների շրջանցումը՝ թույլ տալով հանքարդյունաբերական ծրագրերին առաջ գնալ՝ չնայած բողոքի ցույցերին:
«Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը հարավային Հայաստանում, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով»,-նշում են զեկույցի հեղինակները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում