Շախմատի օլիմպիական չեմպիոն Վլ.Հակոբյանը փայլուն հաղթանակ է տարել Ալբենայի օփենում
04/06/2012 13:30
Նմանատիպ
Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տարավ Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր օփենում: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 113 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը:
Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հակոբյանի ընթացիկ վարկանիշն այդպիսով դարձավ 2701,6:
Գերազանց հանդես եկան նաեւ օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաեւ գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) եւ Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակեցին 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավեց 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում