Հայ շախմատիստները լավ մեկնարկ են ունեցել 1-ին մեծ եվրոպական օփենում
05/06/2012 13:08
Նմանատիպ
Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում սկսված «1-ին մեծ եվրոպական օփենի» անդրանիկ տուրում գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը շահեել են իրենց պարտիաները:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղաց ոչ-ոքի, իսկ գրոսմայստեր Նելլի Աղինյանը եւ Վլադիմիր Պողոսյանը պարտություններ կրեցին, տեղեկացնում է «Armchess.am»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում