Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է տնտեսության վիճակի մոտակա ապագան
10/04/2023 15:18
Նմանատիպ
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական աճն առաջիկա 5 տարիների ընթացքում կպահպանվի 3%-ի մակարդակում, ինչը 1990 թվականից ի վեր ամենացածր միջնաժամկետ կանխատեսումն է։
Ըստ հիմնադրամի, այս տարի համաշխարհային տնտեսության աճի կեսը կապահովեն Հնդկաստանն ու Չինաստանը, իսկ ԱՄՆ-ում և Եվրագոտում տնտեսական ակտիվությունը կդանդաղի տոկոսադրույքների բարձրացման ֆոնին։
Հիմնադրամն անդրադարձել է նաև տղամարդկանց և կանանց աշխատանքի հավասարության պարագայում տնտեսական աճի հնարավորությանը։
«Տղամարդկանց և կանանց միջև աշխատանքի հավասարությունը կարող է 35%-ով ավելացնել արտադրանքի ծավալը» – նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում