Խոշոր տուգանքներ՝ հասարակությանը մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության համար
Նմանատիպ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:
Վարույթների քննության արդյունքում «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9.146.440 ՀՀ դրամի, «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2.990.578 ՀՀ դրամի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600.947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:
Պատճառն այն է, որ Հանձնաժողովի արձանագրմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում