Ռուսաստանը գիշերը հրթիռակոծել է ուկրաինական քաղաքները. կան զոհեր և վիրավորներ
Նմանատիպ
Անցած գիշեր ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ուման քաղաքում հրթիռակոծվել են բնակելի շենքեր ու պահեստներ։ Վերջին տվյալներով՝ ռուսական հրթիռի կամ խոցված հրթիռի բեկորների՝ բազմահարկ շենքին հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ավելի քան 10 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, գրում է golosameriki.com-ը:
«Ումանի վրա հրթիռային հարձակման հետևանքով մոտ 10 բազմաբնակարան շենք է վնասվել։ Դրանցից մեկում ամբողջովին քանդվել է մուտքը։ Մարդիկ մնում են փլատակների տակ: Ցավոք, կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխա»,- ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։
Ումանը գտնվում է Ուկրաինայի կենտրոնում՝ առաջնագծից հեռու։
Մինչդեռ Դնեպրում ռուսական բանակի գիշերային հրթիռակոծության հետևանքով ավերվել է առանձնատուն: Զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ երկու տարեկան աղջիկ։ Երեք մարդ վիրավորվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Ռուսաստանը չի մեկնաբանում հրթիռային հարվածների մասին տեղեկատվությունը և սովորաբար պնդում է, որ մասնակից չէ խաղաղ բնակիչների մահվանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում