Շոտլանդիայում վաճառվում է անմարդաբնակ կղզի
29/04/2023 01:06
Նմանատիպ
Շոտլանդիայում վաճառքի են հանել անմարդաբնակ Բարլոկո կղզին։ Դրա վրա ոչինչ չի կարելի կառուցել, քանի որ այն համարվում է «հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տարածք»։ Այն կարելի է գնել 186 հազար դոլարով։
Կղզու տարածքը կազմում է մոտ 100 հազար քառակուսի մետր։ Այն ունի միայն խճաքարային լողափ և լճակ, որտեղ հավաքվում են անձրևաջրերը։
Կղզի հասնելու համար անհրաժեշտ է Գեյթհաուս օֆ Ֆլիթ քաղաքից նավով մոտ 10 կիլոմետր նավարկել։ Մակընթացության ժամանակ կարելի է փորձել այնտեղ հասնել տրակտորով կամ քայլելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում