«Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին
01/05/2023 00:56
Նմանատիպ
Իսպանական Marca պարբերականը գրում է, որ «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, համաձայն որոնց Զիդանն ու Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ են վարում։
Marca-n գրում է, սակայն, որ ակումբի ղեկավարությունը վստահում է Կառլո Անչելոտիին և հաջորդ մրցաշրջանը պլանավորելիս խորհրդակցում է նրա հետ։
Անչելոտիի և Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան երբևէ: Անչելոտին մտադիր է Մադրիդի «Ռեալում» աշխատել մինչև պայմանագրի ավարտը` 2024 թվականի հունիսը։
Բացի այդ, հրատարակությունը հայտնում է, որ անձամբ Զիդանը նույնպես կապ չի հաստատել ակումբի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում