Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը․ Մայր Աթոռ
Նմանատիպ
Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։
Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանը հայ հոգևորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում