Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը

Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարգելի մարզիկներին պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ պետական դրոշներով։ Տեղեկությունը հայտնում է Inside the Games կայքը` մեջբերելով ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Ջալուդի հայտարարությանը:

«Սա սպորտ է, մենք ներկայացնում են խաղաղությունը, այլ ոչ թե կռիվներն ու վեճերը, թե ով է ավելի լավը»,– հայտարարել է Ջալուդը Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի Ասիական ֆեդերացիայի կոնգրեսում։

Նա ընդգծել է` այն, ինչ տեղի ունեցավ Երևանում ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, քննարկվել է միջազգային ֆեդերացիայի (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի հետ։
Ջալուդը հիշեցրել է նաև Ալբանիայում անցկացված Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնությունը, երբ պատվո հարթակի վրա Թուրքիայի և Հայաստանի մարզիկները փորձում էին իրենց երկրների պետական դրոշներով ծածկել մեկմեկու։
«Մենք չենք ցանկանում, որ հարթակի վրա մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ փակելով միմյանց։ Սա սպորտ չէ», – ասել է Ջալուդը։

Նրա խոսքով ՝ արգելքը պաշտոնապես կընդունվի ֆեդերացիայի գործադիր խորհրդի առաջիկա նիստում: Դրոշները կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին` պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում