Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում պահանջում է «անհապաղ ազատ արձակել» Երևանում դատապարտված ադրբեջանցի զինվորականներին՝ պնդելով, որ նրանք «պատահաբար» են հայտնվել Հայաստանի տարածքում։
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի այսպես կոչված «դատավարությունը» և այսպես կոչված «որոշումը» Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Բաբիրով Աքշին Գաբիլ օղլուի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ, որոնք անհետացել էին այս տարվա ապրիլին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում և գերի ընկել հայկական կողմին», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշել տասնյակ հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ովքեր շինծու դատավարությունների արդյունքում հայտնվել են Բաքվի բանտերում
Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանի տարածքում հայտնաբերված զինծառայող Ագշին Բաբիրովը երկուշաբթի օրը դատապարտվել է ավելի քան 11 տարվա ազատազրկման։ Հուսեյն Ախունդովի գործը դեռ հետաքննվում է։ Նա մեղադրվում է նաև սպանության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում