«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել․ԱԳՆ
18/05/2023 15:22
Նմանատիպ
«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում