Կարեն Գրիգորյանը հաղթեց Բարսելոնայի օփենում
22/07/2014 23:35
Նմանատիպ
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ավարտվեց շախմատային օփեն մրցաշարը, որում հիանալի հանդես եկավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Նշենք նաև, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ` գրոսմայստեր Կարեն Մովսիսյանի արդյունքն է 6 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում