Եվրոպայի 2014 թ. տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Երևանում
14/06/2012 18:49
Նմանատիպ
Շախմատի եվրոպական միությունը (ՇԵՄ) Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկով որոշեց Եվրոպայի 2014 թ. տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Նախատեսվում է այդ մրցաշարը նվիրել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, որի 85-ամյակը լրանում է 2014 թվականին:
Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում