Պատերազմներում օրական զոհվում և հաշմանդամ է դառնում 20 երեխա․ ՄԱԿ
Նմանատիպ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ 2005 թվականից ի վեր՝ աշխարհում առնվազն 120 հազար երեխա դարձել է հաշմանդամ կամ սպանվել է հակամարտությունների ժամանակ:
«Ի վերջո, յուրաքանչյուր պատերազմ պատերազմ է երեխաների դեմ»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ Նրա խոսքով, միջազգային հանրությունը դեռևս ջանքեր չի գործադրում պատերազմներում երեխաներին ավելի լավ պաշտպանելու համար, թեև գիտի, թե ինչպես դա անել։
Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում ավելի քան 30 հակամարտությունների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տվյալներ է հավաքել: Այս ճգնաժամերի ընթացքում արձանագրվել է երեխաների իրավունքների 315 լուրջ խախտում։ Մասնավորապես, առնվազն 105 հազար երեխա հակամարտություններում օգտագործվել է որպես զինվոր, ավելի քան 16 հազար աղջիկ և տղա ենթարկվել է սեռական բռնության, ավելի քան 32,5 հազարը առևանգվել է հակամարտող կողմերի ներկայացուցիչների կողմից։ Միևնույն ժամանակ, տուժած երեխաների իրական թիվը շատ ավելի մեծ է, ավելացրել է կազմակերպության ղեկավարը։ Բացի այդ, ՄԱԿ-ը գրանցել է դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումների ավելի քան 16 հազար դեպք։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել միջազգային հանրությանը հետևել պատերազմի ժամանակ երեխաների պաշտպանության գործող միջազգային օրենքներին և նորմերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում