Միացյալ Նահանգները վերադառնում են ՅՈՒՆԵՍԿՈ
Նմանատիպ
Միացյալ Նահանգները ծանուցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) կրկին անդամ դառնալու իրենց որոշման մասին։
Այս մասին կիրակի՝ հունիսի 12-ին, հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման նամակ է ուղարկել ՄԱԿ-ի մշակութային գործակալությանը, որում ասվում է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ին նորից անդամակցելու և կազմակերպությանը Վաշինգտոնի պարտքը վճարելու ծրագրի մասին։
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՅՈՒՆԵՍԿՈ-յին անդամության ավելի քան 500 միլիոն դոլար կուտակված վճարը մարելու մասին օրինագիծը։ Վճարը թույլ կտա երկրին նորից միանալ կազմակերպությանը։
ԱՄՆ-ի դուրս գալը ՅՈՒՆԵՍԿՕ-ից Թրամփի օրոք
Այն բանից հետո, երբ 2011 թվականին Պաղեստինի ինքնավարությունը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ, Օբամայի վարչակազմը դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը։ 2017 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության մեջ», հայտարարեցին կազմակերպությունից դուրս գալու մասին։ Դրանից անմիջապես հետո Իսրայելը նույնպես հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին: 2022 թվականի փետրվարին Իսրայելի կառավարությունը ծանուցեց ԱՄՆ Պետդեպարտամենտին, որ դեմ չի լինի ԱՄՆ-ի վերադարձին կազմակերպություն։ Իսրայելի դիրքորոշումը թույլ տվեց Կոնգրեսի որոշ դեմոկրատների և հանրապետականների աջակցել այդ քայլին, նշում է Axios-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում