Միջազգային շատ լուրջ խաղացողներ ներդրումներ են կատարել հայկական պարտատոմսերում. ԿԲ նախագահ

Միջազգային շատ լուրջ խաղացողներ ներդրումներ են կատարել հայկական պարտատոմսերում. ԿԲ նախագահ

ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել  է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջազգային շատ լուրջ խաղացողներ ներդրումներ են կատարել հայկական պետական պարտատոմսերի՝ դրամով արտահայտված շուկայում։

«Ինչո՞ւ են այս ներդրողները հայտնվել  Հայաստանում։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ներդրումները թույլ են տալիս նաև ածանցված դատողություններ անել ներդրողների՝ Հայաստանի անվտանգային հարցերի վերաբերյալ մոտեցումներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում