Սամվել Ալեքսանյանը որոշել է ութերորդ երեխան ունենալ, որպեսզի…

… Որպեսզի բարելավի իր սոցիալական վիճակը: Այդ մասին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է Haynews.am լրատվական կայքի թղթակցին: «Ջահել աղջիկ ես, ինչի ես բողոքում, բա ես ի՞նչ ասեմ’ 7 երեխա եմ պահում, ոչ մի տեղից եկամուտ չունեմ, կնիկս էլ բիզնեսով էլ չի զբաղվում, նոր լսեցի վարչապետին’ նպաստներն էրեխեքի բարձրացնելու են, ուրեմն 8-րդ էրեխեն կունենամ», ասել է ԱԺ պատգամավորը և հիշեցրել, որ նախընտրական շրջանում իր անունով բացված հաշվեհամարը դեռ գործում է և կարող են ցանկացողները փոխանցումներ կատարել:

Նշենք, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է, որ յուրաքանչյուր երրորդ և չորրորդ երեխայի նպաստը կազմելու է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում’ 1.5 մլն դրամ: Ներկայում երեխայի ծննդյան նպաստը կազմում է 50 հազ. դրամ, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում’ 430 հազ. դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում