Գերմանիայի հավաքականը փայլուն հաղթանակով անցավ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի երկրորդ հանդիպումը՝ Գերմանիա-Հունաստան երեկ ավարտվեց 4-2 հաշվով:Այդպիսով՝ սպասվածի համաձայն՝ Գերմանիան ապահովեց իր ուղեգիրը դեպի կիսաեզրափակիչ:

Նշենք, որ արդեն հատնի են կիսաեզրափակիչ անցած երկու թիմերը. դրանք են Պորտուգալիայի և Գերմանիայի ազգային հավաքականները:

Այսօր կկայանա Իսպաիա-Ֆրանսիա խաղը, իսկ վաղը սպասվում է Անգլիա-Իտալիա հանդիպումը: Այսօրվա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա Պորտուգալիայի հետ, իսկ Գերմանիան իր ուժերը կչափի Անգլիա-Իտալիա զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում