Հայ պատանի շախմատիստները հաղթանակ են տարել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
03/07/2012 13:22
Նմանատիպ
Մոսկվայում ընթացող շախմատի` Վլադիմիր Դվորկովիչի գավաթի 7-րդ խաղարկության 4-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթանակ է տարել Ադրբեջանի հավաքականի նկատամբ՝ 2.5:1.5 հաշվով:
Հաղթական միավորները թիմի համար վաստակել են Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը:
Այս հաղթանակի շնորհիվ հայ պատանի շախմատիստները մրցաշարային աղյուսակում առաջ անցան Ադրբեջանի հավաքականից և 5-րդ տուրից առաջ 3 միավորով զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը:
Այս պահին մրցաշարի առաջատարը Չինաստանի հավաքականն է, ով վաստակել է 8 միավոր: Ինչպես տեղեկացնում է «armsport.am»-ը, Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում