«Աէրոֆլոտ»-ը կրկին թանկացրել է դեպի Հայաստան թռիչքների տոմսերի գինը
Նմանատիպ
Times.am-շարունակում է հետևել հայկական ավիաշուկայի անցուդարձին և նորություններին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ նյութերում, վերջին շրջանում ավիատոմսերի գները բավական բարձրացել են: Այսպես, երբեմնի 38 եվրո միակողմանի սակագնի փոխարեն ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության սակագները Ռոստով, Սոչի, Մինվոդի ուղղություններով ներկայումս արդեն կազմում է 84 եվրո: Անգամ, եթե տոմսը ձեռք է բերվում վաղօրոք: Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նշված ուղղություններով վաղօրոք ձեռքբերվելիք տոմսի գինը կազմում էր շուրջ 60 եվրո:
Իսկ ահա չվերթից մի քանի օր առաջ տոմս գնելու դեպքում, արժեքը կարող է լինել անհամեմատ ավելի բարձ: Օրինակ, նույն «Աէրոֆլոտը» սեպտեմբերի 27-ի համար Երևան-Սոչի ուղղությամբ միակողմանի տոմսը երեկ առաջարկում էր 354 եվրոյին համապատասխան ՀՀ դրամով: Այս թիվն ավելի քան 9 անգամ բարձր է նախկինում կիրառվող 38 եվրո սակագնից: Հայաստանում կիրառվող տուրքերի հետ միասին նշված ուղղությամբ տոմսը քաղաքացիների համար կարժենա 394 եվրո:
Հիշեցնենք, որ չվերթների ոչ շահութաբեր լինելու պատճառով, սեպտեմբերի 1-ից ռուսաստանյան մեկ այլ ավիաընկերություն՝ UTair-ը որոշ քաղաքաներից դադարեցրել է դեպի Երևան չվերթները:
Ավելի վաղ, նույն պատճառով, «Air Armenian» ավիաընկերությունը կրճատել է չվերթների թիվը դեպի Սոչի և Կրասնոդար, իս դեպի Ռոստով թռիչքներն ընդհանրապես դադարեցրել են: Այս ամենը թույլ են տալիս ենթադրելու, որ «Աէրոֆլոտ»-ը, կիրառելով ցածր գներ, գրեթե ամբողջությամբ դուրս է մղել իր մրցակիցները վերոնշյալ շուկաներից՝ ինքն իր համար հնարավորություն ստեղծելով չարաշահել այդտեղ ձեռքբերված գրեթե մենաշնորհային կարգավիճակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում