Հայաստանի յուղակալած ռեժիմը հայտնվեց թակարդում
Նմանատիպ
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջապես կատարվեց՝ Հայաստանի յուղակալած ռեժիմը հայտնվեց թակարդում: «Շրջանառության հարկի մասին» օրենքը ստեղծեց պերմանենտ բունտային իրավիճակ ոչ միայն Երևանում, այլև շրջաններում ու այն ունի ծավալվելու զգալի ռեսուրս: Ռեժիմը այս պարագայում չունի տարբերակ՝ եթե օրենքը մնում է, ապա այն կարող է հանգեցնել լայնածավալ պայթյունի հասարակության լայն խնբերի ընդգրկմամբ, իսկ օրենքից հրաժարվել էլ իշխանությունները չեն կարող, քանի որ դա համ կդիտարկվի թուլության նշան (իսկ այս կարգի քրեաօլիգարխիկ ռեժիմների համար նման նահանջը մահ է), համ էլ այլ կերպ ռեժիմը չունի տարբերակ ապահովելու բյուջեի կատարումը: Այնպես որ այս պարագայում ընդդիմությանը մնում է իր կուսակցական կառուցների միջոցով ավելի տարածել կրակը: Եթե ներկայիս ընդդիմությունը հրաժարվի իրականացնել ժողովրդին դեպի բարիկադներ տանելու քաղաքական մեսիան, դա հաստատապես կիրականացնեն այլ անձիք…
Հետևեք մեզ նաև Telegram-ում