2025-ին Ռուս խաղաղապահները կլքեն Ղարաբաղը․ Էրդողան
13/07/2023 00:43
Նմանատիպ
Մինչև 2025թ-ը ռուս խաղաղապահները ժամանակավորապես կմնան Ղարաբաղում իրենց նշանակված վայրերում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի համար հայտարարության մեջ՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները։
Էրդողանի խոսքը փոխանցում է ռուսական РИА Новости-ն։
«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը, ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևում է այդ խնդրին»,- հավելել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում