Ռուսաստանում օրենքի ուժով արգելվել է փոխել սեռը

Ռուսաստանում օրենքի ուժով արգելվել է փոխել սեռը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 14-ի պետդումայում կայացած լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ՝ Ռուսաստանի Դաշնությունում անձի սեռը փոխելուն ուղղված բժշկական միջամտությունների արգելքի ներդրման մասին:

Նախաձեռնությունը պալատին էր ներկայացվել դեռևս մայիսին՝ Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորների կողմից՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ։

Միևնույն ժամանակ, արգելքը չի վերաբերում բժշկական միջամտություններին, որոնք վերաբերում են բնածին անոմալիաների և արատների, ինչպես նաև գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժմանը, որոնք կապված են երեխաների սեռական օրգանների խանգարման հետ:

Օրենքի համաձայն՝ միայն նման կարծիքի հիման վրա կթույլատրվի փոփոխություններ կատարել քաղաքացիական կացության ակտում։ Համապատասխան փոփոխություններ են նախատեսվում նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում։ Փաստաթուղթը լրացնում է ՌԴ քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակը՝ դրույթով, ըստ որի, քաղաքացու անձնագիրն անվավեր կհամարվի քաղաքացիական կացության ակտում նման փոփոխություններ կատարելուց 90 օր հետո։

Միևնույն ժամանակ, Դուման ընդունել է առողջության պաշտպանության հանձնաժողովի կողմից պատրաստված բանաձևը, որով առաջարկվում էր սեռական նախապատվության խանգարումները, այդ թվում՝ տրանսսեքսուալիզմը, տրանսվեստիզմը և մանկապղծությունը, ճանաչել որպես հիվանդություն:

Փաստաթուղթը պարունակում է նաև առաջարկություններ Նախարարների կաբինետին՝ արագացնել Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ցանկի պատրաստումը, որոնք իրավունք կունենան բժշկական եզրակացություն տալ սեռի, ինչպես նաև՝ սեռական հատկանիշների համապատասխանության վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում