Ռուսաստանը դուրս է գալիս հացահատիկի գործարքից․ Պեսկով
17/07/2023 13:22
Նմանատիպ
Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։
Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաստացի այսօր դադարել են գործել սևծովյան համաձայնագրերը: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք սրտի, այս սևծովյան համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել: Գործարքի ուժը դադարեցված է»,- ասել է Պեսկովը։
«Հացահատիկի գործարքը կանգ է առել,- ընդգծել է Կրեմլի խոսնակը,- հենց որ ռուսական մասը կատարվի, Ռուսաստանն անմիջապես կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում