ՌԴ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է գնահատել Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է գնահատել Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը

Ռուսաստանը միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի չեղարկում Ղարաբաղում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասված է  Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հուլիսի 15-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ չի համապատասխանում դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրին։

«Հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման արդյունքներով։

«Միևնույն ժամանակ, այն չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու խնդիրը»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Բացի այդ, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում Մոսկվայում, այդ թվում՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագիրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում