«Հրապարակ».ԲՀԿ-ն իշխանափոխություն է անում թաքստոցներից

«Փաստորեն, ԲՀԿ-ն իշխանափոխություն է անում թաքստոցներից, ԲՀԿ-ական գործարար պատգամավորները երեկ ԱԺ-ում փախեփախ էին անում լրագրողներից: Ոմանք սպառնալից հայացքներով փորձեցին կանխել մեր հարցերը և հորդորել հեռու մնալ իրենցից՝ Կարամելի Հարութը՝ Հարություն Ղարագյոզյանը, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Տիգրան Ստեփանյանը և ուրիշներ: Լրագրողի հարցերից խույս տված պատգամավորները թաքնվեցին հարազատ խմբակցությունում:

Նրանցից միայն Շշերի Մելոն՝ Մելիք Մանուկյանը, համարձակվեց բառ փոխանակել և տեղեկացրեց, որ էլի է մասնակցելու հանրահավաքին, իսկ «իշխանափոխության կոչեր հնչեցնելո՞ւ եք» հարցին ի պատասխան՝ ժպտալով հեռացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում