Զելենսկին քննադատության համար հեռացրել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպանին

Զելենսկին քննադատության համար հեռացրել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպանին

Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքից հեռացրել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյին, որն ավելի վաղ քննադատել էր Զելենսկուն, և «անառողջ սարկազմ» էր անվանել պետության ղեկավարի խոսքերը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հասցեին։

Դիվանագետը նաև զրկվել է Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO) Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից։ 2020 թվականի մարտից Պրիստայկոն զբաղեցնում էր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել էր, որ Ուկրաինան պետք է ավելի երախտապարտ լինի Արևմուտքին ու եվրոպական երկրներին: Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին նույն օրը երեկոյան ութ րոպեանոց տեսանյութ է ձայնագրել, որի ժամանակ ուկրաինացիներին առաջարկել է «առավոտյան արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին»։ Ինչպես նաև, տեսաուղերձի ընթացքում Զելենսկին 47 անգամ ասել է «շնորհակալություն»՝ ի ապացույց երախտագիտության։

Պրիստայկոն հուլիսի 13-ին դատապարտել էր Զելենսկու պատասխանը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին՝ պետության ղեկավարի սարկազմն անառողջ անվանելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում