Իսրայելը կոչ է արել Հարավային Լիբանանի բնակիչներին լքել իրենց տները

Իսրայելը կոչ է արել Հարավային Լիբանանի բնակիչներին լքել իրենց տները

Իսրայելի բանակը թռուցիկներ է տարածել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Մանսուրի բնակավայրի վրա՝ կոչ անելով տեղի բնակիչներին անհապաղ լքել իրենց տները։

Թռուցիկներում նշվում է, որ բնակիչներին հանձնարարվում է հեռանալ բնակավայրից, քանի որ այն հայտարարվել է վտանգավոր գոտի։

Իսրայելական կողմը դեռևս լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այս որոշման պատճառների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում