ՀՀ 38.500 քաղաքացի արդեն միացել է «ՀայաՔվե»-ին
Նմանատիպ
«ՀայաՔվե» հասարակական օրենսդրական նախաձեռնությանն արդեն միացել են ՀՀ 38.500 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում այսօր տեղեկացրել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ըստ ներկայացված թվերի, «ՀայաՔվե»-ի պահանջը ստորագրած քաղաքացիների մոտ 20.000-ը Երևանի բնակիչներ են, 18.000-ը՝ մարզերի։ Եվս 620 քաղաքացի նախաձեռնությանը միացել են էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով։
Իր խոսքում Ավետիք Չալաբյանը նշել է, որ մարզերում աշխարհագրությունն ընդլայնվել է մինչև 32 համայնք։ Ընդ որում՝ գյուղերում ակտվությունը շատ ավելի բարձր է, քան խոշոր քաղաքներում։
Նա նաև արձանագրեց, որ հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու սահմանադրական իրավունքից, քանի որ այդ համակարգը ՀՀ-ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Չալաբյանի խոսքով, ԿԸՀ-ն, սակայն, հարցը կեղծում է՝ պնդելով, որ աշխատում է։ «Նամակները հավաքելու ենք, և հանցագործության մասին հաղորդում տանք», – ասել է «ՀայաՔվե»-ի համակարգողը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում