Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայում է
Նմանատիպ
Հյուսիսային Կորեան հրավիրել է ռուսական պատվիրակությանը՝ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, ինչպես նաև չինացի պաշտոնյաներին՝ մասնակցելու Փհենյանում կայանալիք Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։
Մինչ տոնակատարւթյունը, հյուրերին ցուցադրվել են զենքեր, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ Hwaseong հրթիռը (ՄԲՀ): Դեռևս ապրիլին հաջողությամբ փորձարկված այս հրթիռը համարվում է Հյուսիսային Կորեայի առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն օգտագործում է պինդ վառելիք: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև երկու նոր դիզայնի անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկը հիշեցնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող հիմնական հարձակողական անօդաչու թռչող սարքը։
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով, արտաքնապես անօդաչուները նման են ամերիկյան RQ-4 Global Hawk և MQ-9 Reaper մոդելներին։ Կիմ Չեն Ինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և մնացած հյուրերին ներկայացրել է նաև սեփական արտադրության տանկեր, զրահատեխնիկա։
Ինչպես հայտնում է BBC-ն, Շոյգուի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, մասնավորապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում