Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն պատահաբար գաղտնի տվյալներ է ուղարկել Ռուսաստանի դաշնակցին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մի վրիպակի պատճառով պաշտոնյաները պատահաբար գաղտնի տեղեկություններ պարունակող էլեկտրոնային նամակներ են ուղարկել Ռուսաստանի մերձավոր դաշնակցին ՝ Մալիին:
Այս մասին գրում է The Telegraph-ը:
Սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ պաշտոնյաները էլ-փոստի հասցեում բաց են թողել «i» տառը։ Այդ հաղորդագրություններն ուղարկվել են այն հասցեով, որն ավարտվում է «ml» դոմեյնով, այլ ոչ թե «Mil», առաջինը պատկանում է Մալիին, երկրորդը ՝ ԱՄՆ-ին։
Մալին ոչ միայն Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, այլև աֆրիկյան այն վեց երկրների շարքում է, որոնց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հացահատիկի անվճար մատակարարում Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ հացահատիկային գործարքից դուրս գալուց հետո:
Ըստ պարբերականի, անցյալ շաբաթ է հայտնի դարձել տեղի ունեցածի մասին. ԱՄՆ-ում նման սխալի հետևանքով միլիոնավոր ռազմական էլեկտրոնային նամակներ են հայտնվել Մալիում:
Սակայն, ինչպես գրում է The Telegraph-ը, Բրիտանական Պաշտպանության նախարարությունում սխալ հաշվարկի մասշտաբները համեմատությունից դուրս են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում